ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը մեծ շուքով է նշվելու

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին ընդառաջ տոնակատարության պետական հանձնաժողովն այսօր թվով երկրորդ նիստն է հրավիրել:

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին ընդառաջ տոնակատարության պետական հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է հրավիրել: Այն վարել է հանձնաժողովի համանախագահ, ԱԺ-ի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Քննարկվել են տոնական միջոցառումների ծրագրի մանրամասները, հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկություններով: Տոնակատարությունների միջոցառումների ծրագրում հիմնական ուղղությունները նախանշվել են:

Արցախցիների համար հիշարժան այդ օրը մեծ շուքով են նշելու: Միջոցառումները մայրաքաղաք Ստեփանակերտում են կենտրոնանալու, սակայն շրջկենտրոններն ու գյուղական համայնքներն էլ անմասն չեն մնալու:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*