Բժշկական քոլեջում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված միջոցառում է անցկացվել

2014 թվականին ավարտելով քոլեջը` նա ստացել է ատամնատեխնիկի որակավորում, որից հետո զորակոչվել էր բանակ
Robert-abajyan

Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում այսօր հիշել են Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին։

2014 թվականին ավարտելով քոլեջը` նա ստացել է ատամնատեխնիկի որակավորում, որից հետո զորակոչվել էր բանակ։

Այսօր քոլեջի մեկական դասասենյակ եւ լաբորատորիա անվանակոչել են Արցախի հերոսի անունով։

Ռոբերտի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ քոլեջի ղեկավարությունը ծնողներին է փոխանցել Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի «Գարեգին Նդժեհ» հուշամեդալը։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին էլ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել էր նաեւ «Ոսկե արծիվ» շքանշանով։

*

*