Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30-ին:
miasnakan-qnnutyun

Հայաստանում եւ Արցախում  հունիսի 2-ին մեկնարկել  են միասնական քննությունները` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ասաց, որ բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30-ին:

«Հայաստանում գործող 13, Արցախում՝ 2 քննական կենտրոններից առայժմ ոչ մի բողոք չենք ստացել քննությունների ընթացքի վերաբերյալ»,-ասաց նա:

Իսպիրյանի խոսքով` «Կենսաբանություն» առարկայի մասնակիցների թիվը 1171 է, «Աշխարհագրություն» առարկայից՝ 271, իսկ «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը  մասնակցում է 88 դիմորդ:

Արցախում միասնական քննություններին «Կենսաբանություն» առարկայից մասնակցում է 63 դիմորդ, «Աշխարհագրություն» առարկայից 18, իսկ «Համաշխարհային պատմություն» առարկայից 5 դիմորդ:

Միասնական հաջորդ քննությունը կկայանա հունիս 6-ին «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից:

*

*