Արցախում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը համարվում է ընդունված

Այս մասին հայտարարեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը
arcakh-sahmanadrutyun

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրանական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտարարեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը Ստեփանակերտում կայացած ասուլիսում:

Նա հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:

«Սահմանադրության նախագիծը համարվում է ընդունված»,- ասաց Արզումանյանը:

Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։

*

*