Լապշինի դեպքը Բաքվի սպասածին հակառակ արդյունք ունեցավ

Բլոգերների միջազգային ֆորումին մասնակցելու համար 11 երկրից 30 բլոգեր-լրագրող է մեկնել Ստեփանակերտ:

Լապշինի գործից հետո մտավախություն կար՝ արդյոք դա չի անդրադառնա լրագրողների՝ Արցախ այցելության վիճակագրության վրա: Ազդեց, սակայն Բաքվի պատկերացրածին ու սպասածին տրամագծորեն հակառակ արդյունքով: Մի կողմից հենց Լապշինի գործոնը Արցախի նկատմամբ հետաքրքրության լրացուցիչ բաժին ապահովեց, մյուս կողմից էլ, շատ լրագրողներ, անգամ չճանաչելով, հենց Լապշինին իրենց համերաշխությունը հայտնելու ձեւ են համարում Արցախ գալը:

Այս ամենի հաշվարկով, արդեն զարմանալի չի թվում, որ «Արցախակերտում» հասարակական կազմակերպության եւ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնած բլոգերների միջազգային ֆորումին մասնակցելու համար 11 երկրից 30 բլոգեր-լրագրող է մեկնել Ստեփանակերտ:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*