Ըստ բելառուսցի բլոգերի՝ Լապշինի դեպքը ռուս-բելառուսական կոնֆլիկտի հետեւանք էր

Արցախում բլոգերների միջազգային համաժողովի 2-րդ օրն է:
lapshin-adrnejanum
Արցախում բլոգերների միջազգային համաժողովի 2-րդ օրն է: Քննարկում են հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: Անդրադարձել են արցախյան հակամարտության առաջացման պատճառներին, նաեւ Արցախի զբոսաշրջության վիճակին:
Այս ֆորումի առանցքային թեման է նաեւ Ալեքսանդր Լապշինի արտահանձնման խնդիրը, որը առաջիններից մեկը բարձրաձայնել է բելառուսցի մի բլոգեր, եւ համոզմունք հայտնել, որ դա ռուսական եւ բելառուսական իշխանությունների կոնֆլիկտի հետեւանք էր:
Մոսկվացի բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը նշել է, որ առաջին անգամ է Արցախում եւ շատ տպավորված է:
Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, համաժողովը կյանքի կոչելու նպատակները շատ են, այդ թվում Արցախը սոցիալական մեդիայի միջոցով տեսանելի եւ ճանաչելի դարձնելը:

*

*