Արցախում զոհված երեք ազատամարտիկի ընտանիք քաղաքապետարանի կողմից բնակարաններ կստանա

Բնակարաններ կհանձնվեն ապրիլ ամսին Արցախում զոհված երեք ազատամարտիկների՝ Սարգիս Խալաֆյանի, Մանվել Գեւորգյանի եւ Հրաչյա Մուրադյանի ընտանիքներին:
bnakaran-banali

Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ կնվիրի ապրիլ ամսին Արցախում զոհված երեք ազատամարտիկների՝ Սարգիս Խալաֆյանի, Մանվել Գեւորգյանի եւ Հրաչյա Մուրադյանի ընտանիքներին: Որոշումը կկայացվի Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստում:

Սարգիս Խալաֆյանի ընտանիքը՝ կինը, երկու որդիներն ու դուստրը, բնակվում են վարձով: Սարգիս Խալաֆյանը, որը մասնակցել է նաեւ 90-ականների ազատամարտին, զոհվել է ապրիլի 5-ին՝ Մարտակերտի շրջանում ռազմական գործողությունների ժամանակ: Նա ռազմաճակատ էր մեկնել կամավոր:

Հրաչյա Մուրադյանը նույնպես կամավոր էր, զոհվել է Մարտակերտի շրջանում՝ ապրիլի 8-ին: Նրա ընտանիքը վարձով է բնակվում Երեւանի Օհանովի փողոցում:

Մանվել Գեւորգյանը զոհվել է ապրիլի 14-ին՝ Մարտունու շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Նրա ծնողները եւ քույրը վարձակալական հիմունքներով բնակվում են Նորքի 9-րդ զանգվածում: Գեւորգյանի ընտանիքին 60,63 քմ մակերեսով բնակարան կհատկացվի Երեւանի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքում:

Խալաֆյան եւ Մուրադյան ընտանիքներին բնակարան կհատկացվի Քանաքեռ 14-րդ փողոցի երկու տարբեր շենքերում, մակերեսը նույնն է՝ 85,16 քմ:

*

*