Վերհիշելով արցախյան ազատամարտիկներին. այսօր նշում են Սամվել Կարապետյանի 50 ամյակը

Թաթուլ գյուղում են հանգչում Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, ազատմարտիկներ Արթուր Բաղդասարյանը, Սամվել Կարապետյանը:
tatul-gyugh

Թաթուլ գյուղում են հանգչում Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, ազատմարտիկներ Արթուր Բաղդասարյանը, Սամվել Կարապետյանը:

Նրանց շիրմաքարերին տարբեր տարեթվեր են, զոհվել են տարբեր վայրերում, բայց 3-ն էլ հերոսացել են Արցախի համար պայքարում:

Սամվել Կարապետյանը զոհվել է 27 տարեկանում, այսօր նշում են 50-ամյակը: Արցախյան շարժմանը միացել է 1988-ից: Արցախ մեկնելու Սամվելի որոշման մասին ծնողները իմացել են մեկնելուց հետո միայն:

Սամվել Կարապետյանն ու Թաթուլ Կրպեյանը մորքարոջ որդիներ էին: Միասին էին մեծացել, միասին մեկնել էին մարտի դաշտ: Սամվելի մայրը հիշում է, որ 1991-ի սկզբներին երկար ժամանակ որդուց լուր չունեին, բայց լսել էին, որ 7 հայ ազատամարտիկներ գերի են ընկել, 4-ը՝ թալինցի:

Տիկին Մարգարիտն ասում է՝ Թաթուլը մի ռուս գնդապետի գերի է վերցրել ու ազատել տղաներին: Սամվելը Դաշնակցության Թալինի խմբի կազմում կրկին Արցախ մեկնեց, երբ Թաթուլն արդեն զոհվել էր: Շուշիի առանձին լեգենդար գումարտակի կազմում մասնակցեց Արցախի բազում բնակավայրերի ազատագրմանը։

 

Նախկին Արեգ, հիմա արդեն Թաթուլ համայնքի հուշահամալիրը բնակիչների հպարտությունն է: Հերոսներին հիշելու համար հաճախ են հավաքվում այստեղ:

«ՀՀ 15 հերոսներից 2-ը մեր մարզից էին՝ Գեղազնիկ Միքայելյանը եւ Թաթուլ Կրպեյանը: Առանձնակի օր է, եւ մենք բոլորս պարտավոր ենք հիշել մեր հերոսներին»,- ասում է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Սամվել Կարապետյանը զոհվել է 1993 թվականին՝ Մարտակերտի շրջանի Մանիքլու գյուղում: Պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով, նաեւ ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով եւ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

 

*

*