24 տարի առաջ կյանքից հեռացավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը

Դառնալով ԼՂ Գերագույն խորհրդի առաջին նախագահը` մեկ մարտի դաշտում էր, մեկ` բանակցությունների սեղանի շուրջ:
arcakh-artur-mkrtchyan

Արցախում 24 տարի առաջ հենց այս օրը եղերական մահով հեռացավ Արցախի Հանրապետության գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը:

Ազատությունը դեմքեր չի ընտրում, միայն հերոսներ է ամրագրում: Արցախի Արթուրն էլ` հերոս էր: Դառնալով Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահը` մեկ մարտի դաշտում էր, մեկ` բանակցությունների սեղանի շուրջ:

«Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- հաճախ ասում էր Արթուր Մկրտչյանը:

Ազատագրված Արցախում նրան հիշում են ե´ւ տխուր, ե´ւ ուրախ օրերին: Հիշելու անհրաժեշտություն կա նաեւ այսօր: Մոտավորապես քառորդ դար անց Արթուրի պատկերացումներն Արցախի ժողովրդի, նրա անկախ ապրելու եւ այդ անկախությունն ամրագրելու համար շարունակում են արդիական մնալ:

*

*