Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորություններով

Առաջարկվում է Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետը...
arcakh

Արցախը հանդես է գալիս արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Առաջարկվում է Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետը, որը Արցախի Ծար գյուղից մինչև Հադրութ ընկած տարածքում է՝ առանձնանում է իր արկածային պատմություններով, գեղեցիկ բնական տեսարաններով  ու զանազան ճարտարապետական հարուստ հուշարձաններով:

Երթուղին ունիվերսալ է նրանով, որ կարելի է տարանջատել իրարից և անցնել այն մասը, որն առավել հետաքրքիր է ճանապարհորդի համար. լինի դա Շուշիից Հունոտի կիրճ, թե Ազոխից Գտչավանք ու Տող՝ մեկօրյա արշավի համար կամ ամբողջ երթուղին՝ երկշաբաթյա տևողությամբ:

Հատկանշական է, որ արահետը կարելի է անցնել տարվա ցանկացած եղանակին, նույնիսկ ձմռանը, համապատասխան հանդերձանքի առկայության դեպքում: Արդեն հետաքրքրվողներ կան, գործող արահետով քայլարշավ են կազմակերպում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եկած զբոսաշրջիկները:

 

*

*