Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ են ընթանում

Աշխատում է 56 միավոր տեխնիկա, այդ թվում՝ էքսկավատորներ և բուլդոզերներ:

Արցախի հարավ-արևեւելյան սահմանին, որտեղ ապրիլյան առաջին օրերին թեժ մարտեր են ընթացել, այժմ հարաբերական անդորր է: Առաջնագծում հակառակորդի կողմից արկակոծված բնակավայրերի վերականգնումից բացի, ինժեներական ակտիվ աշխատանքներ են տարվում: Նպատակը՝ մեր դիրքերի ավելի ամրապնդումն է եւ անխոցելիության ապահովումը:

Աշխատանքներին միացել են նաեւ մասնավոր կառույցներ: Վստահեցնում են՝ ցանկացած պահի զինվորի կողքին են: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դրամական օգնությունից բացի, Արցախ է ուղարկել նաեւ ժամանակակից «Հունդայի» մակնիշի էքսկավատոր:

Ինժեներական աշխատանքներն իրականացվում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ընդհանուր առմամբ, աշխատում է 56 միավոր տեխնիկա, այդ թվում՝ էքսկավատորներ և բուլդոզերներ:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*