Արցախի Ալաշան գյուղը բնակեցվում է տնից զրկված թալիշեցիներով

Շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում:
arcakh, alashan

Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվել է թալիշեցիների բնակեցման գործընթացը. շուրջ 20 թալիշեցի ընտանիք, որոնք ապրիլյան պատերազմից հետո զրկվել են իրենց տնից ու տեղից, արդեն տեղավորվել են Ալաշանում, շունչ տվել այդ չբնակեցված գյուղին: Գրում է armtimes.com կայքը:

Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ՝ այնտեղ շարունակում է վտանգավոր մնալ, ինչպես նաև անհնարին է ապրել: Դեռեւս մայիսից ԼՂՀ կառավարությունը նախաձեռնել էր Ալաշան համայնքում եղած եւ նախկինում այնտեղ հանգստացողների համար կացարան ծառայած տների վերանորոգում՝ թալիշեցիներին այնտեղ տեղավորելու նպատակով:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումն ավարտվել է, արդեն նաեւ որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներով կահավորվել են բնակարանները. սեղան, աթոռ, մահճակալ ու պահարաններ են տեղադրվել: Որոշ ընտանիքներ ստացել են նաեւ հաց թխելու համար նախատեսված էլեկտրական վառարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Մարտակերտի շրջվարչակազմն ու սոցիալական ապահովության վարչությունը բնակիչներին նաեւ առաջին անհրաժեշտության որոշակի սննդամթերք են տրամադրել:

 

Նյութի շարունակույթյունը՝ այստեղ

*

*