Մահացել է Արայիկ Խանդոյանը

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։
arayik-xandoyan2

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով այս գիշեր հայտնել է Արայիկ Խանդոյանի մահվան մասին:

«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,- գրել է նա:

Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 19-ին՝ Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում: Նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ: Հիմնադիր խորհրդարան կազմակերպության եւ Սասնա Ծռեր խմբի անդամ էր:

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվել էր 2018-ի օգոստոսի 17-ին։

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։

 

*

*