«Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թեւակոխած Հայաստանում». ԿԳ նախարարի ուղերձը

Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ «Վերջին զանգի» առթիվ:
arayik-harutyunyan

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թեւակոխած Հայաստանում: Այս մասին ասված է Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձում՝ «Վերջին զանգի» առթիվ:

Ուղերձում ասվում է.

Հարգելի′ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված եւս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները եւ երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։

Շնորհավորելով Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին եւ ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ եւ հաջողություն»:

 

*

*