Արայիկ Հարությունյանը սխալ տեղեկություն է հայտնել

Նոյեմբերի 7-ին, երբ նախարարը հայտարարեց, որ խնդրել է իրավապահներին տրամադրել քրեական գործերի ցանկը, ոչ մեկին գրություն ուղարկած չի եղել

Նախարար Արայիկ Հարությունյանը ոլորտին առնչվող քրեական գործերի ցանկերը ստանալու համար իրավապահներին դիմելու մասին հայտարարությունն արեց նոյեմբերի 7-ին: Դրանից հետո՝ նոյեմբերի 11-ին, Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները գրավոր հարցումներ ուղարկեցին նախարարություն, Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե եւ Հատուկ քննչական ծառայություն: Նրանք ցանկանում էին իմանալ՝ արդյոք, նախարարությունը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է իրավապահ մարմիններին, եթե այո, ապա ե՞րբ: Երիտասարդները խնդրեցին նաեւ տրամադրել դիմում-գրության պատճենը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հարցմանը պատասխանեց օրենքի խախտումներով:

Ի պատասխան հարցումների՝ Գլխավոր դատախազությունից, Հատուկ քննչական ծառայությունից ու Ոստիկանությունից հայտնեցին՝ նախարարությունից հարցի առնչությամբ գրություն չեն ստացել։ Միայն Քննչական կոմիտեից դրական պատասխան տվեցին: Պարզվեց, որ նոյեմբերի 13-ին եւ 14-ին են ստացել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պարտականությունները կատարող Անափիոսյանի եւ նախարար Հարությունյանի գրությունները, որոնք քննարկման փուլում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Թամարա Գասպարյան

*

*