Արայիկ Հարությունյանը Մինսկում կմասնակցի երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նախարարի մի շարք հանդիպումներ
arayik-harutyunyan

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ից 22-ը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի, ինչպես նաև կրթության նախարարների հրավերով  կգտնվի Մինսկում՝ մասնակցելու երկրորդ Եվրոպական խաղերի բացման արարողությանը, որին մասնակցելու  են Եվրոպայի 50 երկրների սպորտի պատասխանատուներ:

Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաև նույն օրերին Մինսկում կայանալիք կրթության նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են մասնակից երկրների միջին մասնագիտական կրթության համակարգը, առկա խնդիրներն ու մարտահրավերները և դրանք լուծելու ռազմավարական ուղղությունները։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նախարարի մի շարք հանդիպումներ մասնակից երկրների կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուների հետ, ինչպես նաև այցեր Բելառուսի ուսումնական հաստատություններ։

*

*