«Կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը». Արայիկ Հարությունյան

«Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն»
arayik-harutyunyan

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել հեղինակների հետ, երբ ձեզ դիմում են այդ հարցով»,- ասվում է նախարարի գրառման մեջ:

*

*