Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց․ նախարար

Արայիկ Հարությունյանը նշեց, որ կարծում է, թե այդ տարանջատումը լավ համակարգ է․․․
arayik-harutyunyan

Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Վերջինս կարծում է, թե այդ տարանջատումը լավ համակարգ է, որը պետք է թույլ տար, որ աշակերտները արդեն ավագ դպրոցներում որոշակի հմտություններ ձեռք բերեին:

«Պետք է նշեմ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հանրակրթության ոլորտի զարգացման համար, և դրա արդյունքում ունեցել ենք չնչին օգուտներ, բարելավումներ»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ բողոքներին․ Նա նշել է, որ շատ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ է ստանում առարկայի վերանայման վերաբերյալ, և քիչ չեն առաջարկները, որ պետք է պահպանվի առարկան: Նրա խոսքով՝ դիրքորոշումները շատ տարբեր են այդ հարցի առումով, և քննարկում են, որ լուծում գտնեն:

*

*