Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից

ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն․․․
arayik-harutyunyan

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի և մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից, այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր: Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին.

«Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

 

*

*