Արայիկ Հարությունյանը հայտարարում է․ Ապրիլյանի մասնակիցների ուսման վարձը չի չեղարկվել

Նախարարը գիշերը այդ հրապարակումները տեսնելուց հետո բուհերի ռեկտորների հետ է զրուցել...
arayik-harutyunyan

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցներին և այդ օրերին հերթապահություն իրականացրած անձանց ուսման վարձի համար նախատեսված զեղչը չեղարկվել է։ Կառավարության հերթական նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ընթացակարգի համաձայն գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ բոլոր դիմումները հավաքագրվել են, փոխանցումներն էլ կատարվել։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց,  որ ըստ այդ հրապարակումների՝ բուհերում քաոսային իրավիճակ է և համատարած թույլ չեն տալիս, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցները և մարտական հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների: «Բայց մենք նույնիսկ  երկրորդ փուլ ենք հայտարարել Ապրիլյան պատերազմի այն մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, և նրանք ևս ստացել են իրենց զեղչերը։ Չեմ բացառում, որ կարող են մեկ-երկու հոգի լինել, ովքեր չեն հասցրել դիմել, բայց նրանք ևս հնարավորություն ունեն դիմելու: Մենք անընդհատ ընդառաջում ենք, որ դիմեն»,-նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ գիշերը այդ հրապարակումները տեսնելուց հետո դրանցում  նշված երկու բուհերի ռեկտորների հետ է զրուցել, նրանք ասել են, որ նման տեղեկություններ չունեն:

*

*