Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ավտովթարից տուժած քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերած աշակերտներին

«Ուզում էի անպայման ծանոթանալ և զրուցել ձեզ հետ...»
arayik-harutyunyan

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6  հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն և փրկարար ծառայություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

«Ուզում էի անպայման ծանոթանալ և զրուցել ձեզ հետ: Մեզ համար կարևոր է, որ երեխաները դպրոցում ստանան այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք  նաև առօրյա կյանքում ունեն կիրառական նշանակություն: Սա նախարարությունը դիտարկում է առաջնային հարց` կրթության արդյունավետության տեսանկյունից»,- նշել է նախարարը:

ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգևատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները և զինղեկը արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաև Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ» համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:

*

*