«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը շարունակում է աջակցել քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատներին

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմն այս տարի երրորդ անգամ իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն են: Քառորդ դար հետո էլ պայքարը նույնն է՝ ազատության համար են կռվել տղաները՝ ասում է թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը շարունակում է իր «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը: Այն կյանքի է կոչվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ: Այս տարի բարեգործական նախաձեռնության համար հանգանակվել է 50 միլիոն դրամ: 500-հազարական դրամ տրամադրվում է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակով:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը գործում է արդեն երեք տարի: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նկատում է՝ նյութական աջակցությունից առավել կարեւոր է այս ընտանիքների հետ հանդիպել, գոտեպնդել նրանց:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում նախորդ 2 տարիներին արդեն բաշխվել է 100 միլիոն դրամ:

*

*