Մեկնարկել է կառավարության նիստը

Նիստը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
ararat-mirzoyan

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 33 հարց է, որից 17-ը չզեկուցվող է, 3-ը՝ գաղտնի:

Նիստը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով աջ ղեկով մեքենաների հարցին՝ որոշվեց, որ  մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների ղեկը պետք է մինչեւ 2019-ի  մարտի մեկը փոխվի ձախի, որից հետո մաքսազերծվեն։ Դրանից հետո միայն կթույլատրվի աջ ղեկով մեքենաների օգտագործումը։ Իսկ մինչ այժմ օգտագործվող աջ ղեկով մեքենաների վրա շահագործման որեւէ արգելք չի կիրառվում։

Կառավարության օրակարգում է նաեւ ՀՀ ՊՆ և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ ռազմատեխնիկական նշանակության ապրանքների 2018թ-ին մատակարարումների դիմաց պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ որոշման նախագիծը եւ այլն։

*

*