Առաջիկա մեկ ամսվա մեջ բացառվում է հանդիպում Փաշինյանի հետ. փոխվարչապետ

«Ոչ մի դիմում չի կորելու: Լրիվ, որ ոլորտով, ում պետք է` հասնում է»
ararat-mirzoyan (1)

Ընդունելություն այս օրերին չեմ կարող, թող ժամանակ անցնի` նոր. Կառավարության մոտ բողոքի ակցիա անող մի քանի կանանց դիմելով՝ ասաց առաջին փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը: Նա նշեց, որ ինչ որ այդ պահին ասեն մոռանալու է, առաջարկեց քաղաքացիների ընդունելության բաժին դիմել:

«Ոչ մի դիմում չի կորելու: Լրիվ, որ ոլորտով, ում պետք է` հասնում է: Հիմա եթե մենք այստեղ կանգնենք, ու առանձին խնդիրներ շարունակենք քննարկել, ամեն մեկի հարցը լուրջ է` ես գիտեմ, բայց լիքը այլ աշխատանք է կանգնեցվելու: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե դուք այնտեղ դիմում եք գրում, ոչ մի դիմում չի կորում»:

Ցուցարարներից մեկը խնդրեց նրան` խոսել Փաշինյանի հետ, որպեսզի իրեն ընդունի, Արարատ Միրզոյանը բացառեց այս պահի հանդիպումը` ասելով. «Չի կարող պարոն Փաշինյանը ձեզ ընդունել: Առաջիկա մեկ ամսվա մեջ բացառվում է նման հանդիպում: Գիտեք` շատ բաներ կան, մնացած արդեն մեկ ամիս է: Ես չեմ ուզում ստից խոսենք, ես ձեզ ինչ-որ սիրուն բաներ ասե՞մ, գնա՞մ: Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, ճիշտ լուծում լինի»,-պատասխանեց Միրզոյանը, հավելելով, որ ինքը որևէ անձնական հարցով չի զբաղվելու` կրկին հորդորելով դիմումները ներկայացնել գրավոր:

Այունամենայնիվ, ցուցարարները շարունակեցին իրենց բողոքը հայտնել Միրզոյանին:

«Դուք ուզո՞ւմ եք խոսենք, թե՞ ուզում եք լուծվի հարցը»,-ասաց նա, ապա հեռացավ ` նշելով, որ նիստի է:

*

*