Արարատ Միրզոյանը հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթի մասնակիցների հետ

ԱԺ նախագահն ի սկզբանե նշեց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու
ararat-mirzoyan

Ազգային ժողովի շենքի մոտից մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն ի սկզբանե նշեց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու: «Նախորդ անգամ եղել էր քաշքշուկ, լարվածություն, որը կարող էր չլինել: Ես եկել եմ, որպեսզի այլևս նման բան չլինի»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հորդորելով բողոքի մասնակիցներին ԱԺ շենքի տարածքում պահպանել անվտանգության կանոնները:

Հանքի շահագործման մասին ակցիայի մասնակիցների հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ համարում է անտեղի, իսկ մտահոգությունների մի մասն էլ կիսում է: «Հանքի շահագործման հետ կապված կան  ընթացակարգեր, որոնք պետք է անցնեն՝ որոշում կայացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը:

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին ԱԺ շենքի բակում և որոշ ժամանակ անց երթը մեկնարկեց:

*

*