Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին:
aj-ejmiacin

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:

Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին:

Նշելով, որ դա է եղել հայ եկեղեցականի կոչումն ու գիտակցությունը` Վեհափառ Հայրապետը նաև կարևոր նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար, սիրով ու համերաշխության ոգով լծվի հայրենիքի զորացմանը, որով և հնարավոր կլինի իրականացնել համազգային իղձերն ու տեսիլքները:

Ապա Վեհափառ Հայրապետին և ժողովականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ ստացան ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության և առկա համագործակցության առնչությամբ:

*

*