Այս պահին Արամ Սիմոնյանը սրտի անոթների հետազոտություն է անցնում

«Անոթների խցանված լինելու դեպքւմ կկատարվի ստենդավորում...»
aram-simonyan (1)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին երեկ սրտի տագնապով տեղափոխել են Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ նա հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյանը:

«Նրա մոտ եղել է զարկերկային ճնշման կրիտիկական բարձրացում և գտնվել է ռեանիմատոլոգների հսկողության տակ: Այս պահին Արամ Սիմոնյանին պատրաստում են կորոնորոգրաֆիայի՝ սրտի անոթների հետազոտության, ինչից հետո պարզ կլինի ճնշման նման բարձրացումը անոթների խցանման հետևանք է թե՝ ոչ: Անոթների խցանված լինելու դեպքում կկատարվի ստենդավորում»,-մասնավորապես նշեց կենտրոնի տնօրենը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները