Տիֆը սպանում է Ռոստոմին եւ Արամին

1919թ. հունվարի 29-ին մահացել է ՀՅԴ անդամ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը։
aram-manukyan-rostom

mediamax.am-1918-ի ամռանն ու աշնանը Հայաստանի կառավարությունը պայքարում էր հարյուրավոր կյանքեր խլող խոլերայի համաճարակի դեմ, եւ ուշ աշնանը թվում էր, թե աղետը հաղթահարված է։ 1918թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը հրամայում է լուծարել խոլերայի դեմ պայքարող գլխավոր կոմիտեն։

«31 հոկտեմբերի, 1918թ.

Ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տերիտորիայի վրա խոլերայի համաճարակը վերջանալու պատճառով խոլերայի դեմ կռվող բոլոր կազմակերպությունները, ի թիվս սոցա եւ գլխավոր կոմիտեն, համարել լուծարված:
Ներքին գործերի մինիստր Արամ Մանուկյան»:

Սակայն ընդամենը մեկ ամիս անց Հայաստանը կանգնում է նոր՝ ավելի մահացու վտանգի առջեւ. ձմռան սկզբին Անդրկովկասում տարածվում է բծավոր տիֆի համաճարակը։ Մահացու հիվանդությունից զոհվում են հազարավոր մարդիկ. այդ օրերին թերթերը լցվում են հասարակական ամենատարբեր դիրք ունեցող մարդկանց մահախոսականներով ու ցավակցական հեռագրերով։

Սիմոն Վրացյանն իր հուշագրությունում նշում է, որ ըստ արձանագրված դեպքերի՝ 1919թ. հունվար-մայիս ամիսներին միայն Երեւանում հիվանդությունից մահանում է 3 972 մարդ։ «Եթե Երեւանում այն ժամանակվա բնակչությունը միջին թվով հաշվենք 60 000 մարդ, յուրաքանչյուր հազարին կընկնի 161.2 մահ: 1913 թվին Եվրոպական Ռուսաստանում յուրաքանչյուր 1000 մարդուց մեռնում էր 27.9 մարդ»,- գրում է նա։

1919թ. հունվարի 18-ին բծավոր տիֆից մահանում է Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմը՝ Ստեփան Զորյանը։ Նրա մահից 10-ն օր անց Երեւանում տիֆից մահանում է նաեւ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*