Արամ Մանուկյանի կերպարը պետք է ավելի խոսուն լինի․ մրցույթի ժամկետը երկարացվել է

Մրցույթի վերջնաժամկետն օգոստոսի 10-ն էր, սակայն հաղթող դեռեւս չկա։

2018 թ-ին Հայաստանի Առաջին հանրապետության նշվելիք 100-ամյա հոբելյանի շրջանակում Երեւանի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակի մուտքում վեր է խոյանալու Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային ազատագրական պայքարի, հասարակական-քաղաքական, ռազմական, ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Տեւական ժամանակ տարբեր քննարկումներից հետո, նման որոշում էր կայացրել Երեւանի քաղաքապետարանը եւ հայտարարել մրցույթ, որի վերջնաժամկետն օգոստոսի 10-ն էր։

Հանրապետության հրապարակում նրա արձանի տեղադրումը գրեթե 2 տասնամյակ եղել է օրակարգային առաջարկ։ Մրցույթն, այո, ավարտված է, սակայն հաղթող դեռեւս չկա:

Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը հատուկ խնամքով է  պահում Արամ Մանուկյանի իրերը: Ցուցափեղկում նրա հագուստն է ու  նաեւ այն բանալին, որով Արամ Մանուկյանը բացում էր աշխատասենյակի իր դուռը: Նկարներն ու այն, ինչ պահպանվել է Առաջին հանրապետության հիմնադիր ու ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանից՝ վերջին շրջանում ցույց է տալիս այստեղ եկող քանդակագործներին:

Անուշ Ամսեյանը 100-ամյա պահոցը բացել է, Արամ Մանուկյանի բոլոր ժամանակների պահպանված լուսանկարները դրել քանդակագործների առջեւ, որպեսզի կերպարը լավ հասկանան:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*