Քննարկվում են Արամ Մանուկյանի արձանի բացման արարողության դետալները

«Արձանի բացման վերջին նախապատրաստական աշխատանքներն են...»
Aram-manukyan

Այս պահին քննարկվում են Հայաստանի 1-ին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողության վերջին դետալները: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Արամի արձանի բացման վերջին նախապատրաստական աշխատանքներն են։ Վարչապետի աշխատակազմի հետ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչները քննարկում են բացման արարողության դետալները»,- գրել է նա։

Նշենք, որ արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին:

*

*