«Եկեք լինենք իրապաշտ և անկեղծ. Հայաստանը կպարպվի, իսկ սփյուռքը՝ կմաշվի». Արամ Առաջին

Հավատարմությունը հայրենքի նկատմամբ վեր է ամեն տեսակ տնտեսական միացումներից
aram-arajin-katoxikos

«Եկեք լինենք իրապաշտ և անկեղծ. Հայաստանը կպարպվի, իսկ սփյուռքը՝ կմաշվի, այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնություններ չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել: Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ ժամանակների նշանները պետք է ճիշտ կարդալ, ախտաճանաչումը պետք է ճիշտ կատարել, համապատասխան կողմնորոշումները ճշտել և ազդեցիկ միջոցների դիմել:

Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և տուրիստական այցելությունների շրջագծից: Հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը:

Շրջափակումի ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի դիմաց է: Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին բացման խոսքում մասնավորապես ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը՝ շեշտելով, որ հայրենքը հող ու ժողովուրդ է, իսկ հավատարմությունը հայրենքի նկատմամբ վեր է ամեն տեսակ տնտեսական միացումներից:

Արամ Առաջինի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

*

*