Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Հայրապետը հույս է հայտնել, որ...
aram-katoxikos-armen-sargsyan

Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրվարի 24-ի երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետը մոտիկից ճանաչելով Արմեն Սարգսյանին, ջերմորեն ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լայն չափով ծանոթ լինելով, ինչպես նաեւ ակադեմիական ու տնտեսական ոլորտների հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակների հետ իր մշակած հարաբերություններով, որպես նախագահ կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

Նորին Սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի եւՍփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է  ընդունված։ Հայրապետը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի ունեցած վստահությունն իր նկատմամբ ի սպաս պիտի դնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացման ու ծաղկման։

Նույն երեկոյան Արմեն Սարգսյանը եղել է Վեհափառ Հայրապետի ընթրիքի հյուրը։

*

*