Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ ժողովրդին

«Մեր ժողովրդի սիրելի զավակներն ու Արցախի իշխանությունը պիտի առաջնորդվեն խոհեմությամբ ու զգոնությամբ»
aram-arajin-katoxikos (1)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 3-ին կապ է հաստել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող հարցերը: Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերի առնչությամբ:

Արցախի նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տիրող իրավիճակն ու դրա դրդապատճառները: Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ ժողովրդին:

«Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի դիմագրաված ներկա մարտահրավերները՝ վստահաբար մեր ժողովրդի սիրելի զավակներն ու Արցախի իշխանությունը, փոխադարձ հասկացողությամբ, պիտի առաջնորդվեն խոհեմությամբ ու զգոնությամբ՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումից, որ կարող է վնասել Արցախի անվտանգությանը»,-ասել է Վեհափառը:

*

*