14:27 - 01.03.2019
402 Դիտում
Անթիլիասի Մայրավանքի տպարանում հրատարակվել է Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի L’Église Armenienne («Հայ Եկեղեցին») գիրքը:
Վեհափառ հայրապետն աշխատությունը գրել է անգլերեն լեզվով, ապա այն թարգմանվել է ֆրանսերեն։ Գիրքը նաեւ կթարգմանվի արաբերեն, գերմաներեն, պարսկերեն, հունարեն, ռուսերեն եւ այլ լեզուներով։
Գիրքը ներկայացնում է հայ եկեղեցու պատմությունը, դավանանքը, նվիրապետական կառույցը, ծեսը եւ առաքելության հատկանշական կողմերը: