Արամ Ա-ն ցավակցական հեռագիր է հղել Ազնավուրի ընտանիքին

«....այն եզակի դերի կապակցությամբ, որը Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային մակարդակում, հատկապես` երաժշտական ասպարեզում»
aram-a

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային  հերոս Շառլ Ազնավուրի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ:

Արամ Ա-ն իր բարձր գնահատանքն է հայտնել այն եզակի դերի կապակցությամբ, որը Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային մակարդակում, հատկապես` երաժշտական ասպարեզում:

Նորին Սրբությունը նաև շեշտել է Ազնավուրի կարևոր դերը` հայ ժողովրդի արդար դատը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու գործում, ինչպես նաև Հայաստանի հզորացման և ծաղկման աշխատանքներում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները