Արագածոտնի բուժհաստատություններն օպտիմալացվում են

4 մասնաշենքերն օպտիմալացման արդյունքում կդառնան 2, բոլոր բաժանմունքները կմեկտեղվեն, կխնայվի 130 մլն դրամ:

Արագածոտնի մարզում պետք է գործեն ժամանակակից պայմաններին համապատասխան բուժհաստատություններ: Այս պահին նման բժշկական կենտրոն միայն Ապարանում է: Աշտարակի ու Ծաղկահովիտի բժշկական կենտրոններից մշտապես բողոքներ կան: Ու խնդիրն այս դեպքում ոչ թե բուժանձնակազմն է, այլ վատ պայմանները, նորագույն սարքավորումնների բացակայությունը:

Արմավիրի ԲԿ-ի միջանցքներում դատարկություն է, ամբողջ բաժանմունքում էլ ընդամենը երեք հիվանդ երեխա կա: Ծնողներն ասում են՝ բժշկուհուն փոխել չեն ուզում, հակառակ դեպքում՝ նման պայմաններով հիվանդանոց երբեք չէին նախընտրի: 1950 թվականին կառուցված այս մասնաշենքում երբեք նոր ներկի հոտ չի եկել, երկաթե մահճակալներն էլ դեռ հիվանդներին դիմանում են:  4 մասնաշենքերն օպտիմալացման արդյունքում կդառնան 2, բոլոր բաժանմունքները կմեկտեղվեն, կխնայվի 130 մլն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*