Արագածավանի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհն ու Երևան-Գյումրի երկաթգիծը

Նրանք հանդիպում են պահանջում պատկան մարմինների հետ, և մինչև իրենց խնդիրը չլուծվի, չեն պատրաստվում բացել ճանապարհները:
gnacq-nshan-kayaran

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հողoգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ակցիայի մասնակից Նարեկ Հովհաննիսյանը:

«ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի: 10 տարի առաջ ոռոգման ջրի գումարը հեկտարի համար եղել է 10 հազար դրամ, դրանից հետո` 15 հազար, 20 հազար դրամ, դրանից հետո եղել է 25 հազար դրամ, հիմա լիտրով են սարքել ու բարձրացել է գինը 40-60 հազար դրամի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք հանդիպում են պահանջում պատկան մարմինների հետ, և մինչև իրենց խնդիրը չլուծվի, չեն պատրաստվում բացել ճանապարհները:

*

*