Ոչնչացվել են Արագածի գագաթին Արցախյան զոհերի հիշատակին տեղադրված մի քանի հուշաքարեր

Նման խայտառակ փաստն արձանագրել են մի խումբ նախկին ազատամարտիկներ․․․
hushaqar
Լուսանկարը՝ Աշոտ Առուշանյանի

Արագածի գագաթի հատվածում Արցախյան զոհերի հիշատակին տեղադրված մի քանի հուշաքարեր անհայտ վանդալների կողմից ամբողջությամբ ոչնչացվել են ու նետվել խառնարան։ Նման խայտառակ փաստն արձանագրել են մի խումբ նախկին ազատամարտիկներ, ովքեր ավանդական արշավն են արել դեպի Արագածի գագաթ։

Ամեն տարի Դաշնակցության Շուշիի գումարտակի նախկին մարտիկները հուլիսի վերջին կիրակին բարձրանում են լեռան գագաթ, որտեղ տարբեր տարիներին տեղադրել են գումարտակի զոհված հերոսներից շատերին նվիրված հուշաքարեր, դրանք ամրացված են եղել երկաթներով եւ հատուկ կապերով։ Սակայն այս անգամ ուխտագնացության մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդյանին, Հրաչ Մուրադյանին, Մանուկին, գումարտակի զոհված ընկերներին եւ Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշաքարերը ամբողջությամբ կոտրտվել են եւ կտորները լցվել են խառնարան։

*

*