Քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և մոլորվել

Նրանցից 2-ը Վրաստանի քաղաքացի է, մեկը՝ Հայաստանի:
aragac-ler

Սեպտեմբերի 10-ին` ժամը 21:48-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից:

Սեպտեմբերի 11-ին` ժամը 08:55-ին, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին:

*

*