Ապագա երկու տարին՝ հայրենիքին (տեսանյութ)

«Երկիրն ասյօր»-ի նկարահանող խումբը հետեւել է Արաբկիրի զինկոմիսարիատի զորակոչին:

Հույզեր, թաց աչքեր, անհանգստություն, հպարտություն. «Երկիրն ասյօր»-ի նկարահանող խումբը Արաբկիրի զինկոմիսարիատում հետեւել է զորակոչին:
Հենց այստեղից է բանակ գնացել նաեւ Արցախի հերոս, 2016թ-ի ապրիլյան պատերազմի նահատակ Ռոբերտ Աբաջյանը: Այսօր էլ, ինչպես ամեն զորակոչի, գլխավոր խորհուրդը մեկն է՝ թաց աչքերով չճանապարհել տղաներին, բայց զգացմունքները զսպել, հատկապես մայրերը, չեն կարողանում:

Բանակ գնացողների տրամադրությունն այլ է. նրանք գիտեն, որ իրենց ամենակարեւոր առաքելությունն ու պարտքն է հայրենիքի սահմաններն անառիկ պահելը:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*