Նոր մատուռի օրհնության կարգ` Արաբկիր վարչական շրջանում

Այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով
arabkir-ekexeci-surb-astvacacin

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռի օրհնության և անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը  նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ միասին:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել է մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով:

*

*