Արա լեռան հրդեհը մեկուսացվել է

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
hrdeh-ara

Արա լեռան լանջին բռնկված հրդեհն այսօր առավոտյան ժամը 08.35-ին մեկուսացվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ-ից նշում են, որ սեպտեմբերի 21-ին` ժամը 16:43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արա լեռան լանջին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:

*

*