«Գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը»․ Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանի ուղերձը Երևանի 2800-րդ տարեդարձի առթիվ
ara-babloyan

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ։

«…Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը։

Երևանն այսօր ո′չ միայն Հայաստանի վարչական կենտրոնն է, այլև տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը, ուր միաձուլվել են պատմության բազմաթիվ շերտեր, և ուր, գոնե վերջին հարյուրամյակում, զարգացել է հայ հասարակական-քաղաքական միտքը, ձևակերպել է համահայկական ընդգրկում ունեցող նորանոր գաղափարներ և իրականություն դարձրել դրանք:

Երևանն այսօր աշխարհի շատ ու շատ պետությունների կայուն զարգացման ճանապարհով ընթացող մայրաքաղաքների շարքում է, ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով»,- մասնավորապես ասված է ուղերձում:

*

*