«Թող 2019-ը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի». Արա Բաբլոյան

Շնորհավորական ուղերձ է հղել...
ara-babloyan-amanor

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի:

Առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը:

Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղեւնիները զարդարող շղթաները նաեւ լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:

Կրկին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման եւ մեր երազանքների իրականացման հերթական տարին»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*