Այցելություն՝ թիվ 92 ներառական մանկապարտեզ

Այն գործում է 2015-ից
ara-babloyan-mip-tandilyan-arsen-torosyan2 (1)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 18-ին այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների եւ մասնագետների հետ:

Հայաստանում առաջին անգամ ներառական կրթության նոր մոդելով մանկապարտեզն իր դռներն է բացել հաշմանդամություն եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար 2015 թվականին: 

Մանկապարտեզն ընդունել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 42 երեխաներիթեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով: Մանկապարտեզ ընդունվելուց առաջ մինչեւ 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները թիվ 9 մանկական պոլիկլինիկայում առողջապահության նախարարության ծրագրի շրջանակներում անցնում են զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման եւ միջամտության փուլեր:

Արդեն 3 տարեկան այն երեխաները, որոնք բժշկի եւ մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող 6 խմբեր: Այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել` հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները եւ խանգարումների ծանրությունը, հաճախում են մանկապարտեզում գործող նախապատրաստական խմբեր, որոնց հետ աշխատում են հատուկ մանկավարժները, նրանց օգնականները եւ բազմամասնագիտական թիմը: Այդ ընթացքում երեխաները շարունակում են ստանալ անհրաժեշտ ծառայությունները, ապրում են մանկապարտեզային ռեժիմով եւ իրենց հասակակիցների հետ միասին մասնակցում ֆիզկուլտուրայի, երգեցողության, բակային պարապմունքներին:

*

*