Արա Բաբլոյանը կիսատ թողնելով վիրահատությունը՝ ներկայացել է ՀՔԾ

3 ժամ Հատուկ քննչականում անցկացնելուց հետո նա վերադարձել է եւ շարունակել վիրահատությունը:
ara-babloyan (1)

Երեկ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նա, որպես կասկածյալ ներգրավվել է իշխանությունը զավթելու համար հարուցված քրեական գործում:

Նշենք , որ նա այդ պահին գտնվել է վիրահատարանում եւ իրականացրել է նախադեպը չունեցող վիրահատություն՝ լյարդի փոխպատվաստում: Նրա բազմաթիվ պնդումները, թե հարցը չունի այնպիսի հրատապություն, որպեսզի նա թողնի վիրահատարանը եւ ներկայանա իրավապահներին, ապարդյուն են անցել։ 3 ժամ Հատուկ քննչականում անցկացնելուց հետո նա վերադարձել է եւ շարունակել վիրահատությունը:

Արա Բաբլոյանը չի ընդունում մեղադրանքը եւ ասում է, որ ինքը մեղավոր է միայն մի հարցում, որ օրենքի խախտմամբ օժանդակել է Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ։

*

*