Արա Բաբլոյանը ցավակցել է

Ուղերձում մասնավորապես նշված է.
ara-babloyan (1)

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:

Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց:

Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ:
Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները:

Նա կամուրջ էր արվեստի եւ հասարակության, քաղաքացու, մտավորականի եւ մշակույթի միջեւ:

Պերճ Զեյթունցյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը եւ բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:

Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

*

*