09:53 - 01.04.2019
395 Դիտում
Ապրիլի 1-ին Երգիծանքի եւ հումորի օրը նշելը, ըստ տարածված վարկածի, պայմանավորված է գարնան արեւադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ:
Մեկ այլ վարկածի համաձայն` օրը պայմանավորված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ հունվարի 1-ին Նոր տարին նշելը, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին:
ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պաշտոնապես ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: