Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 104-րդ տարելիցն է

104 տարի առաջ ապրիլի 24-ին թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջին մեծ խումբը։
cicernakaberd

104 տարի առաջ ապրիլի 24-ին  թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջին մեծ խումբը։

Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը (24) համազգային սգո օր սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պատրիարքարանի օրացույցում:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարերկրացիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղիկներ դնում  հավերժական կրակի մոտ, այդպիսով հարգանքի տուրք մատուցելուվ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

*

*