Ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորներն այսօր հանդիպել են ՊՆ նախարարին

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին...
pn-kamavor

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը բարձր է գնահատել ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան մարտական գործողություններին կամավորականների ներդրումն ու ցուցաբերած անձնազոհությունը։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարի մասին՝ շեշտելով, որ միանգամայն տրամաբանական է, որ այն առաջին հերթին դրական են գնահատում հենց կամավորները։ Նախարարն անդրադարձել է նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սպառազինության արդիականացման և ռազմարդյունաբերության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է կամավորականների հարցերին:

*

*